Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մեզ օգտագործել և օգտագործում են, եթե խելքի չգանք

Մեզ օգտագործել և օգտագործում են, եթե խելքի չգանք
27.02.2025 | 14:15

Պատերազմները ռեսուրսների համար են՝ շարունակ կրկնվող միտքս, երբ խոսում եմ պատերազմների մասին:

Սրա ընկալումը խորությամբ շատ կարևոր է: Սրա ընկալումը հանգեցնում է որոշակի վարքագծի, որի դեպքում հնարավորություն կունենանք դուրս գալու ռեսուրս-պետություն լինելու ճիրաններից:

Այսօր արդեն Զելենսկին նախնական համաձայնություն է տվել՝ ԱՄՆ-ին հանձնելու իր ահռելի ծավալի հանքային ռեսուրսների մի զգալի մասը: Սրանով հանդերձ, Ուկրաինան չի ստանալու այն ամենը, ինչի համար պատերազմ էր սկսում: Այսինքն, Ուկրաինան կշարունակի մնալ ռուսական ազդեցության գոտի:

Եվ այսպես, աչքներիս առաջ ուկրաինացի ժողովրդին կդարձնեն ռեսուրս այլ պետությունների բարգավաճման համար՝ ավելի վատ դրսևորումներով, քան նախորդիվ էր: Եվ այս ամենը հետևանք է Ուկրաինայի էլիտաների ձախողման ու ժողովրդին դավաճանելու, ուկրաինական ինստիտուտների շարունակական քայքայման:

Հայ ժողովուրդը դեռ խորությամբ չի գիտակցում, բայց սրանից ավելի վատ վիճակում հենց մենք ենք: Մեզ օգտագործել և օգտագործում են, իսկ առաջիկայում ավելին կտանեն, և առաջիկայում ավելին կգա գլխներիս, եթե խելքի չգանք և ազգային իշխանություն չհաստատենք երկրում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ

Թավշյա» հարաբերություններ